Հայաստանում առաջին արևային էլեկտրակայանի կառուցման նպատակով «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերությունը RECOM միջազգային կորպոռացիայի հետ մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել։
Մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը կկառուցվի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի հարևանությամբ գտնվող բարձրադիր վայրում։ Կտեղադրվեն RECOM ընկերության կողմից արտադրված արևային վահանակներ և ABB փոխակերպիչներ։
Այլընտրանքային էներգետիկայի զարգացման շրջանակներում մեկնարկող պիլոտային ծրագրով նախատեսվում է կայանի առաջին հերթի շինարարությունն ավարտել 2017թ. աշնանը։