Ջերմային ալիքներն ամբողջ աշխարհում փոխկապակցված են

29 Օգոստոս, 2022
Պատկերը՝ Sarah Grillo/Axios

Երկու ջերմային ալիքները, որոնք բաժանված են օվկիանոսով, անքակտելիորեն կապված են միմյանց հետ: Այս փոխկապակցված ջերմային ալիքներն ապագայում կարող են էլ ավելի շառաչուն դառնալ, քանի որ մարդկային գործոնով պայմանավորված կլիմայի փոփոխությունն ազդում է դրանց համար պատասխանատու շիթային քամիների վրա:

Վերջին տարիներին շիթային հոսքը դարձել է կլիմայի մասնագետների հատուկ ուշադրության առարկան այն վարկածի պատճառով, որ հասարակածի և Հյուսիսային բևեռի միջեւ փոփոխվող ջերմաստիճանի տարբերությունը կարող է դանդաղեցնել եղանակի այս հիմնական գործոնը, հատկապես՝ ամռանը:

Շիթային հոսքի խանգարումները կամ ալիքները կարող են նպաստել ինտենսիվ ջերմային գմբեթների ձևավորմանն ու պահպանմանը, որպիսիք այս ամռանը ձևավորվեցին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի որոշ շրջաններում:

Փոխկապակցված են նաև Ասիական մայրցամաքի վրա ձևավորված բազմաթիվ ջերմային գմբեթները, որոնք Չինաստանում, Սիբիրում ու Ճապոնիայում հանգեցրել են ջերմային ալիքների:

Շիթային հոսքը հյուսիսային կիսագնդի շուրջը շարժվում է արևմուտքից արևելք՝ օդի զանգվածների միջև ջերմաստիճանի տարբերության և, ավելի լայն իմաստով, բևեռի ու հասարակածի ջերմաստիճանների տարբերության հետևանքով:

Որոշ կլիմայագետներ կարծում են, որ ժամանակի ընթացքում կլիմայի փոփոխությունը ազդում է շիթային հոսքերի վրա այնպես, որ ջերմային անոմալիաները, հատկապես երկարատևները, ավելի հավանական են դառնում:

Աղբյուրը՝ Business Insider

Պատկերը՝ Sarah Grillo/Axios


Այլ լուրեր