Բրազիլիայի Սերադոյում երաշտը ամենածանրն է առնվազն յոթ դարերի ընթացքում

16 Դեկտեմբեր, 2024
Պատկերը՝ The Cerrado savanna

Սերադոյում՝ աշխարհի կենսաբանորեն ամենաբազմազան սավաննայում արձանագրված երաշտը ամենադաժանն է վերջին յոթ դարերի ընթացքում: Նոր հետազոտությունն այս սաստիկ երաշտը կապում է ջերմաստիճանի բարձրացման հետ, քանի որ երկրագունդը տաքանում է ավելի շատ ջերմություն կլանող գազերի պատճառով:

Բրազիլիայի արևելքում գտնվող այս սավաննայում ապրում է աշխարհի բույսերի և կենդանիների 5%-ը: Երկրագնդի տաքացմանը զուգընթաց, այն ևս անհամաչափորեն տաքանում է։ Գիտնականների գնահատմամբ՝ Բրազիլիայի այս հատվածում ջերմաստիճանի բարձրացումը 1,8 աստիճանով գերազանցել է մոլորակի միջին տաքացումը:

Տարածաշրջանի հնագույն քարանձավներից ստացված ջերմաստիճանի, տեղումների և այլ չափումների վերլուծությունը օգնել է գիտնականներին վերջին մի քանի դարերի ընթացքում վերականգնել եղանակային օրինաչափությունները: Նրանք եզրակացնում են, որ նման երաշտ Սերադոյում չէր գրանցվել շատ երկար ժամանակ: Ուսումնասիրությունը հայտնաբերել է ջերմաստիճանի բարձրացում, որը սկսվել է 1970-ականներին:

«Ջերմաստիճանի աճը, սակայն, դեռ չի հասել իր գագաթնակետին։ Ակնկալվում է, որ իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ասում է հետազոտության համահեղինակ Ֆրանցիսկո Ուիլյամ դա Կրուզ Ջունիորը:

Նման չոր եղանակը պայմանավորված է հիդրոլոգիական ցիկլի խախտմամբ, որն արդյունք է ջերմաստիճանի բարձրացման, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է մարդկային գործոնով, հատկապես ջերմոցային գազերի արտանետմամբ։

Աղբուրը՝ Nature Communications

Պատկերը՝ The Cerrado savanna

Այլ լուրեր