Չինաստանում աշխարհում առաջին անգամ ստեղծվել է արհեստական բանականությամբ կառավարվող նավ, որը կարող է ինքնուրույն արձակել օդային, վերջրյա և ստորջրյա դրոններ։ Այն հետազոտական է և կառավարվում է Գուանդուն նահանգի Ծովագիտության և ճարտարագիտության հարավային լաբորատորիայի կողմից։
Zhuhaiyun նավը կարող է ինքնուրույն տեղաշարժվել բաց օվկիանոսում և կատարել առաջադրանքներ առանց մարդու միջամտության։ Սակայն, անհրաժեշտության դեպքում, օպերատորը կարող է կառավարումը վերցնել իր վրա։
Նավի ստեղծողների տվյալներով՝ դրա հաջող փորձարկումը և դրոնների փորձնական արձակումը տեղի են ունեցել հունվարի սկզբին։ Նավը 12 ժամվա ընթացքում ցույց է տվել, որ կարող է ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները և երթուղի գծել։
Աղբյուրը` South Chinа Morning Post
Պատկերը՝ CCTV/scmp.com