Պլաստիկ «նախընտրող» միջատների մի տեսակ կարող է օգնել հեղափոխել պլաստիկի վերամշակման գործընթացը:
Ավստրալացի գիտկանակնների ուսումնասիրությունների համաձայն՝ Zophobas morio որդը, որը հայտնի է որպես սուպերորդ, կարող է գոյատևել պոլիստերոլային սննդակարգով: Գիտնականները կարծում են, որ որդերը պլաստիկը մարսում են աղիքային ֆերմենտի միջոցով:
Հետազոտողների կարծիքով այս բացահայտումը կարող է պլաստիկի վերամշակման հարցում զգալի առաջընթաց ապահովել:
Քիչ հավանական է, որ այս բացահայտումը կարող է հանգեցնել սուպերորդերի արտադրման գործարանների՝ որպես պլաստիկի վերամշակման կենտրոններ: Փոխարենը հետազոտողները հույս ունեն հասկանալ, թե որդերի ստամոքսում առկա որ ֆերմենտն ամենաարդյունավետ կերպով մարսում պլաստիկը և թափոնների վերամշակման համար կրկնօրինակել այն:
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ University of Queensland