Volkswagen-ը մինչև 2035 թ. կդադարեցնի ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունը Եվրոպայում

25 Հոկտեմբեր, 2021
Լուսանկարը՝ Alex Castro / The Verge

Գերմանական Volkswagen ավտոարտադրող ընկերությունը մինչև 2035թ. մտադիր է դադարեցնել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում։

«Մենք մեր առջև հստակ նպատակներ ենք դրել: Եվրոպայում ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը ծրագրում ենք ավարտել 2033-35 թվականներն ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ում և Չինաստանում՝ քիչ ավելի ուշ»,- հայտնել է ավտոկոնցերնի վաճառքի պատասխանատու Կլաուս Ցելմերը:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մինչև 2050 թ. մտադիր են զրոյի հասցնել ածխաթթու գազի արտանետումները:

Այս փոփոխությամբ պայմանավորված՝ ընկերությունը մտադիր է համապատասխանաբար մեծացնել էլեկտրամոբիլների արտադրության ծավալները՝ վաճառքի ընդհանուր հաշվեկշռում դրանց մասնաբաժինը հասցնելով 70%-ի:

Աղբյուրը՝ tert.am

Այլ լուրեր