Առաջին անգամ արևի էներգիան տիեզերքից փոխանցվել է Երկիր

18 Մարտ, 2024
Պատկերը՝ Mmdi/Getty Images

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) գիտնականները պատմության մեջ առաջին անգամ կարողացել են Արեգակի էներգիան հավաքել ուղեծրային արբանյակի միջոցով և այն փոխանցել Երկիր, ինչը կարևոր ձեռքբերում է էներգիայի մաքուր և կայուն աղբյուրների որոնման և այս ոլորտի զարգացման գործում։

Խոսքը տիեզերական Space Solar Power Demonstration (SSPD-1) առաքելության մասին է, որն իրականացվում է Caltech-ի տիեզերական արևային էներգիայի նախագծի (Space Solar Power Project, SSPP) աշխատակիցների ուժերով, NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի (JPL), Indie Semiconductor Inc. ընկերության, Amazon Web Services-ի և ստարտափ GuRu Wireless-ի հետ համագործակցությամբ, որը Caltech-ի ստորաբաժանումներից մեկն է։ Համատեղ գործունեության արդյունքում գիտնականները կարողացել են Երկրի ուղեծրում որոշակի էներգիա հավաքել, այնուհետև այն տեղափոխել մեր մոլորակի մակերես, ինչը լուրջ ձեռքբերում է։

Երկրի վրա մարդիկ սովորել են օգտագործել արևի լույսը էներգիա արտադրելու համար, սակայն  նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն ունեն իրենց թերությունները: Օրինակ՝ ամպամած անձրևոտ օրերին արևային մարտկոցի հզորությունը կարող է նվազել 25%-ով, իսկ գիշերը դրանք չեն կարող էներգիա արտադրել ընդհանրապես։ Մինչդեռ ուղեծրում տեղադրված արևային մարտկոցները կարող են շարունակաբար էներգիա արտադրել, եթե դրանք մշտապես ուղղված լինեն դեպի արևը։ Մնում է, որ գիտնականները կարողանան էներգիան ուղեծրից Երկիր փոխանցելու հուսալի միջոց մշակել

Այս գիտափորձը հնարավոր է դարձել Microwave Array for Power-transfer Low-Obit Experiment (MAPLE) սարքի շնորհիվ, որն օգտագործվել է տիեզերքից Երկիր էներգիա փոխանցելու համար: Այն կարող է ստանալ արևային էներգիա՝ հավաքված ֆոտոգալվանային բջիջների միջոցով: Այնուհետև MAPLE-ը գործարկել է ուղղիչ ալեհավաքները՝ արևային էներգիան ռադիոհաճախականության վերածելու համար: Դրանից հետո սինթեզվել է ռադիոհաճախականության էներգիայի ճառագայթ և փոխանցվել Երկիր։ Այնուհետև Caltech ընկերության տանիքում տեղադրված սարքավորումը, որը նաև հետևում է MAPLE-ի աշխատանքին, ընդունել է ազդանշանն ու այն փոխակերպել էլեկտրական հոսանքի։

Աղբյուրը՝ technewsspace.com

Պատկերը՝ Mmdi/Getty Images

Այլ լուրեր