Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելու համար զգալի նյութ ունենալուն

15 Օգոստոս, 2022
Պատկերը՝ AP Photo / Atomic Energy Organization of Iran

Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելու համար զգալի քանակությամբ նյութ ունենալուն, հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

«Իրանը շատ մոտ է զգալի քանակությամբ նյութ ունենալուն։ Սակայն զգալի քանակություն ունենալը դեռ ռումբ ունենալ չի նշանակում, դա շատ կարևոր է», - ասել է Գրոսին՝ միաժամանակ ընդգծելով ԱԷՄԳ մասնագետների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին առավելագույն հասանելիություն ունենալու կարևորությունը:

Նրա խոսքով՝ Իրանում նոր ցենտրիֆուգների մշակումը շարունակվում է, ինչը նշանակում է, որ նրանք ավելի մեծ ծավալների նյութեր ավելի արագ տեմպերով արտադրելու տեխնոլոգիա կունենան: «Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք ամբողջ նյութը, որը նրանք ունեն, դա արդեն զգալի քանակություն է… Իսկ քանի որ նրանք շարունակում են գործընթացը, դա ժամանակի հարց է»,- եզրահանգել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը։

Աղբյուրը՝ NBC News

Պատկերը՝ AP Photo / Atomic Energy Organization of Iran


Այլ լուրեր