Ամերիկյան մասնագետները պողպատի պես ամուր ու պլաստիկի պես թեթև նյութ են ստեղծել

15 Մարտ, 2022
Պատկերը՝ Christine Daniloff/MIT

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պողպատի պես ամուր և պլաստիկի պես թեթև նոր նյութ են ստեղծել։ Այն կարելի է հեշտությամբ արտադրել մեծ քանակությամբ։ Կիրառման ոլորտները բազմաթիվ են՝ ավտոմեքենաների ու հեռախոսների համար թեթև ծածկույթներից մինչև խոշոր կառույցների համար նախատեսված շինարարական բլոկներ, ինչպես, կամուրջները։

Նոր նյութը զրահապատ ապակուց  մի քանի անգամ ավելի ամուր է։ Այն կոտրելու համար երկու անգամ ավելի է մեծ ուժ կպահանջվի, քան, ասենք, պողպատի համար, չնայած այն հանգամանքին, որ նյութն ունի պողպատի խտության միայն մեկ վեցերորդը։

Հետազոտողները կարողացել են հասնել նման արդյունքի՝ կիրառելով պոլիմերների ձևավորման նոր սկզբունք։ Նրանք փորձում էին հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է ստեղծել պոլիմերի երկչափ տարբերակ, որը կարող էր հարթ մնալ, դարձնելով այն ավելի թեթև։

Պոլիմերները միմյանց հետ քիմիական կապերով միավորված առանձին մոլեկուլների շղթաներ են, որոնք կոչվում են մոնոմերներ։ Սովորաբար, երբ ձևավորվում են պոլիմերներ, դրանք հնարավոր է վերածել եռաչափ օբյեկտների ճիշտ այնպես, ինչպես բարձրանում է կարկանդակի շերտը, երբ այն թխվում է ջեռոցում:

Խնդիրն այն է, որ, եթե գոնե մեկ մոնոմերը սկսում է պտտվել, պոլիմերը դառնում է եռաչափ։  Գիտնականներին հաջողվել է իրականացնել գործընթաց, որը թույլ է տալիս մոնոմերներին միանալ ու վերածվել պոլիմերային շղթայի, առանց մոնոմերների տեղաշարժման։ 

Աղբյուրը՝ MIT News

Պատկերը՝  Christine Daniloff/MIT

Այլ լուրեր