Էներգո ինվեստ հոլդինգի Գլխավոր տնօրենը մասնակցել է EECAN-UK առաջին գործնական շրջագայությանը

07 Փետրվար, 2020

Միացյալ Թագավորության Միջազգային Առևտրի Դեպարտամենտի հրավերով «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Ա. Պետրոսյանը մասնակցել է EECAN – UK առաջին գործնական շրջագայությանը, որը կազմակերպվել էր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECAN) երկրների գործարարների և նրանց՝ Միացյալ Թագավորության գործընկերների համար:

EECAN բաղկացած է 14 շուկաներից, որոնք ձգվում են Թուրքիայից մինչև Մոնղոլիա, և իր մեջ ներառում  է նախկին Սովետական Միության բազմաթիվ երկրներ: Այստեղ ապրում է 380 միլիոն մարդ:

Շրջագայության շրջանակներում EECAN-ի գործարարների և առևտրային փորձագետների պատվիրակությունը ուղևորվեց Հյուսիս, Միդլենդս, Հարավ-Արևելք և Լոնդոն: Շրջագայությունը սկսվեց Մանչեսթերում, ապա տեղափոխվեց Քովենթրի, Օքսֆորդ և Լոնդոն: Շրջագայության ծրագիրն իր մեջ ներառում էր մասնակցություն առևտրային կոնֆերանսներին և ֆորումներին, ինչպես նաև B2B հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքում:

Ա. Պետրոսյանի խոսքերով, սա բացառիկ հնարավորություն էր բացահայտել երկու երկրների միջև համագործակցության ներուժը և հաստատել կարևոր գործնական կապեր շրջագայությանը մասնակցող բրիտանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այլ լուրեր