FILE PHOTO: Fatih Birol, Executive Director of the International Energy Agency,
speaks with the media during the International Energy Forum (IEF) in New Delhi,
India, April 11, 2018. REUTERS/Altaf Hussain
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով հինգ տարի հետո վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունը կաճի 50 տոկոսով տներում, շենքերում և արտադրություններում արևային ֆոտոէլեկտրական մարտկոցների օգտագործման շնորհիվ:
Ակնկալվում է, որ էներգիայի արտադրությունում վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը 2024 թվականին կաճի մինչև 30 տոկոս ներկայիս 26 տոկոսի փոխարեն:
Համաձայն ՄԷԳ հայտարարության, սպասվում է նաև, որ 2024 թվականին արևային էներգիայի արտադրության ծախսերը կկրճատվեն ևս 15-35 տոկոսով, ինչն էլ ավելի գրավիչ կդարձնի տեխնոլոգիան ներդնելու համար:
Այնուամենայնիվ, հաշվետվության մեջ ընդգծվում է, որ սակագնի և քաղաքականության բարեփոխումներն անհրաժեշտ են, որպեսզի հնարավոր լինի ապահովել արևային էներգետիկայի կայուն աճ և խուսափել էլեկտրաէներգիայի շուկայի խափանումներից, ինչպես նաև էներգիայի բարձր գնից: