Ստորջրյա հրաբխի ժայթքման հետևանքով Ճապոնիայում՝ Տոկիոյից 1200կմ հարավ կիսալուսնի տեսքով նոր կղզի է գոյացել: Նոր ցամաքային զանգվածը հայտնաբերել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Օգասավարա կղզիախմբի հարավային մասում ձևավորված գոյացության տրամագիծը մոտ կիլոմետր է:
Նոր կղզիներ այստեղ հայտնվել են նաև 1904, 1914 և 1986 թվականներին, սակայն դրանք բոլորը ջրի տակ են անցել։ Դրանցից մեկը, որը հայտնաբերվել է 1986 թվականին, խորտակվել է մոտ երկու ամսվա ընթացքում:
2013 թվականին էլ հրաբխային ակտիվությունը հանգեցրել էր նոր գոյացության ձևավորմանը, որը միաձուլվել էր Նիշինոշիմա կղզու հետ՝ իր տեսքով հիշեցնելով հայտնի մուլտիպլիկացիոն հերոս Սնուպիին:
Օվկիանոսի մակերևույթից վեր մնալու դեպքում նոր կղզին կարող է ավելացվել երկրի տարածքին, եթե ճանաչվի որպես բնական ծագում ունեցող կղզի:
Աղբյուրը՝ The Guardian
Լուսանկարը՝ Japan Coast Guard