Ճապոնիայում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական լցանավը

03 Հունվար, 2022

Ճապոնական Koa Sangyou նավաշինական ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին լցանավը, որն աշխատում է էլեկտրական քարշով։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կագավա նահանգի (Սիկոկու կղզի) նավաշինարանում։

Նավը կառուցվել է Asahi Tanker ընկերության պատվերով և նրա պատվին անվանվել «Ասահի»։ Լցանավի երկարությունը 62 մետր է, նավթամթերքների պահեստարանների ծավալը՝ 1,28 հազար խորանարդ մետր։ Այն ունի 3480 կվտ ընդհանուր հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցներ։

Լցանավը կարող է հաղթահարել 150-180 կմ, իսկ լրիվ լիցքավորման համար պահանջվում է մոտ 10 ժամ։

Նավն ունի նաև համակարգեր, որոնք թույլ են տալիս այն օգտագործել որպես էլեկտրականության աղբյուր արտակարգ իրավիճակներում։ Բացի այդ, էլեկտրաշարժիչների վիբրացիան և աղմուկը զգալիորեն ավելի ցածր են, քան սովորական լցանավերում, ինչն ավելի հարմարավետ է անձնակազմի համար։

Ակնկալվում է, որ «Ասահին» հաջորդ տարվա մարտից օգտագործվելու է Տոկիոյի ծոցում տրանսօվկիանոսային խոշոր նավերի լիցքավորման համար։

Աղբյուրը՝ РИА Новости

Լուսանկարը՝ РИА Новости/Asahi Tanker


Այլ լուրեր