2018-ը չորրորդ ամենատաք տարին էր պատմության մեջ

25 Փետրվար, 2019

Անցյալ տարին չորրորդ ամենատաք տարին էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում, և ջերմաստիճանի բարձրացման կանխատեսումները այնպիսի մակարդակի, որն երկրների մեծ մասը համարում է վտանգավոր Երկիր մոլորակի համար, մշակվում են ՄԱԿ-ի Զեկույցում:

2018 թվականի էքստրեմալ եղանակային պայմանների շարքին են դասվել հրդեհները Կալիֆորնիայում և Հունաստանում, երաշտը Հարավային Աֆրիկայում և ջրհեղեղները Կերալում՝ Հնդկաստանում:

Հիմնականում հանածո վառելիքի այրումից առաջացող ջերմոցային գազերի անտրոպոգեն արտանետումների ռեկորդային մակարդակի շնորհիվ է, որ ավելի շատ ջերմություն է պահպանվում:

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), հիմք ընդունելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Եվրոպայի օդերևութաբանական գործակալությունների տվյալները, հայտնում է, որ 2018 թվականին արտաքին մակերևույթի միջին գլոբալ ջերմաստիճանը 1,0 Ցելսիուսի աստիճանով բարձր էր, քան մինչարդյունաբերական դարաշրջանում:

«Վերջին 22 տարիների ընթացքում գրանցվել է 20 ամենատաք տարիները»,- ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գլխավոր քարտուղար Պետտերի Տաալասի հայտարարության մեջ:

Երկարատև գլոբալ տաքացման հետևանքներն արդեն շոշափելի են: Միայն անցյալ տարի Միացյալ Նահանգները տուժեցին 14 եղանակային և կլիմային աղետներից՝ յուրաքանչյուրից կրելով 1 միլիարդ դոլարը գերազանցող վնաս:

Այլ լուրեր