Gazeta.ru․ էներգիայի սպառման և արտադրման միջև հստակ սահմանը ջնջվում է

11 Դեկտեմբեր, 2017

Էներգետիկ և գազային սարքավորումների պահանջարկի նվազման պատճառով «Siemens» կոնցեռնը որոշում ընդունեց կրճատել տուրբինների արտադրությունը և մոտ 7000 աշխատատեղ ամբողջ աշխարհով: Շատ երկրներում խոշոր տուրբինների դարաշրջանը անցյալ է անցնում՝ տեղ զիջելով տեղական և փոքր էներգետիկային:

«Մեծ տուրբինների պահանջարկի անկումը միտում է, որն առաջին տարին չէ ինչ տեղի է ունենում», - նշում է «NEO Centre» ԲԸ գործընկեր Ալեքսանդր Ռաքշան։ «Դրանց մասին պայմանագրերը նախօրոք են կնքվում, ուստի, ամենայն հավանականությամբ, գործարանները արդեն կատարել են կնքված պայմանագրերը, իսկ նորերը չկան», - ավելացնում է նա։

Եթե 2010թ.-ին «Siemens»-ը ստացավ ավելի քան 100 ՄՎտ հզորությամբ 300 գազատուրբինների պատվերներ, ապա 2013թ․-ին դրանք ընդամենը 212 էր, իսկ այս տարի պատվիրվելու են ընդամենը 120-122 տուրբիններ:

«Մենք տեսնում ենք շուկայի լուրջ փոփոխություններ. պահանջարկը ավանդականից անցնում է վերականգնվող էներգետիկայի կողմ, և դա պահանջում է փոփոխություններ», - ասեց «Siemens»-ի ղեկավար Ջո Քեզերը։

Նման միտման մասին են խոսում նաև գլոբալ հետազոտությունները: Ինչպես նշվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման REN21 գործակալության տարեկան զեկույցում, վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում անցյալ տարում աճել է մինչև 24,5% 19,3%-ից 2015թ․-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում ներդրումները վերականգնվող էներգիայի աղբյուրների նոր հզորություններում գրեթե երկու անգամ գերազանցել են ավանդական էներգետիկայում ներդրումները և կազմել $249,8 մլրդ:

«Վերջին տասը տարիների ընթացքում դիտարկվող վերականգնվող էներգիայի աղբյուրների մեջ ներդրումների կտրուկ աճն ու էներգաարդյունավետությունը, որոնց մասնաբաժինը ընդհանուր ծավալով ներկայումս հասնում է 18% և 14% համապատասխանաբար, սկսում է ազդել էներգասպառման կառուցվածքի վրա», - նշում է «VYGON Consulting»-ի էլեկտրաէներգետիակայի գծով տնօրեն Ալեքսեյ Ժիխարևը։

Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում էներգետիկ հատվածը դառնում է ավելի ապակենտրոնացված, էներգիայի սպառման և արտադրման միջև հստակ սահմանը ջնջվում է. միևնույն ձեռնարկությունը կամ մասնավոր տնատիրությունը կարող է միաժամանակ և սպառել էներգիան, և արտադրել այն հողմային գեներատորների, միկրոՋԷԿ և արևային վահանակների տեղադրման հաշվին:

Այլ լուրեր