Կլիմայական ճգնաժամի պայմաններում գիտնականներն առաջարկում են աշխարհի փրկության հավակնոտ պլան. օվկիանոսի հատակից նավթ արդյունահանելու փոխարեն նրանք առաջարկում են CO2 լցնել օվկիանոս։
Հետազոտողներն առաջարկում են նոր ֆուտուրիստական նախագիծ՝ Solid Carbon, որի շրջանակում նախատեսում են կառուցել լողացող հորատասարքեր օվկիանոսի ռազմավարական շրջաններում։ Դրանց օգնությամբ թիմը առաջարկում է CO2 ներարկել օվկիանոս։ Ենթադրվում է, որ լողացող կայանները կաշխատեն սեփական քամու տուրբիններով, որոնք կկլանեն ածխաթթու գազը մթնոլորտից, անգամ ջրից, իսկ հետո այն կմղեն ծովի հատակ։
Եթե ամեն բան այնպես աշխատի, ինչպես սպասում են գիտնականները, ածխաթթու գազը, ըստ էության, ընդմիշտ քար կմնա ծովի հատակին։ Հետազոտության համահեղինակ, երկրաֆիզիկոս Մարտին Շերվաթի խոսքով՝ այս որոշումը թույլ կտա հեռացնել ածխածինը մթնոլորտից և դրա պահումը հավերժ ու անվտանգ կդարձնի։
Ի տարբերություն այլ մեթոդների՝ մարդիկ այլևս չեն անհանգստանա ածխածինը մթնոլորտ վերադարձնելու մասին, նշանակում է՝ նաև մոլորակի գլոբալ ջերմացման մասին։ Սակայն ամեն բան դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ն արդյոք ածխածնի հեռացման այդ օվկիանոսային գործարաններն աշխատել այնպես, ինչպես ակընկալում են գիտնականները։
Աղբյուրը՝ Science Alert
Պատկերը՝ manpuku7/Getty Images)