«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ թիմը մասնակցեց Smart Energy Հյուսիսամերկյան շաբաթին, որը անցկացվում էր սույն թվականի սեպտեմբերի 24-27-ը Կալիֆորնիայում՝ Անահայմ քաղաքում:
Այս կարևոր ֆորումի ցուցահանդեսները և ուսուցողական հարթակները հնարավորություն ընձեռեցին թիմին ծանոթանալ էներգիայի կուտակման, էներգետիկ միկրոցանցերի և արևային էներգիայի ոլորտի վերջին տեխնոլոգիական ձեռքբերումներին և սիներգիզմին: Կապեր հաստատվեցին առաջատար ամերիկյան այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Dynapower, Delta Electronics, NEC, GS, Iron Edison և այլոք:
Վերոնշյալ տեխնոլոգիաների խելամիտ կիրառումը առավել կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ սեկտորի համար՝ հաշվի առնելով արևային էներգիայի արտադրության ակնկալվող աճը և էներգետիկ շուկայի լիբերալիզացումը: Հոլդինգը մտադիր է այսուհետ ևս խթանել Հայաստանի տնտեսության այս ոլորտների զարգացումը արևային էլեկտրակայանների, էներգիայի կուտակիչների կառուցման և սմարթ էներգետիկ միկրոցանցերի ներդրման ճանապարհով: