Ճապոնական առաջատար Toyota Motor ավտոկոնցեռնը զբաղվում է նոր ջրածնային շարժիչի մշակմամբ: Այս մասին ասվում է կորպորացիայի մամուլի հաղորդագրության մեջ:
Նոր տուրբոշարժիչը կլինի երեքցիլինդրային 1,6 լ ծավալով: Այն կաշխատի ջրածնի այրման հաշվին: Նման շարժիչն իր աշխատանքի սկզբունքով նման է բենզինային շարժիչի:
Անցած տարվա վերջին Ճապոնիայի կառավարությունը հավանություն էր տվել ջերմոցային գազերի արտանետման կրճատման նոր ծրագրին:
Աղբյուրը՝ Global.toyota
Լուսանկարը՝ REUTERS/Aly Song