KFW DEG ներկայացուցիչների հետ քննարկվել են ներդրումային նախագծեր

21 Փետրվար, 2020

Փետրվարի 11-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ ներկայացուցիչները հանդիպեցին KFW DEG Կորպորացիաների և ֆոնդերի գծով փոխնախագահ Իրինա Շմիդի, Եվրոպա/Ասիա նախագծային ֆինանսավորման ներդրումների մենեջեր Էդուարդ Ռելի և Երևանում KFW ներկայացուցչության հայաստանյան ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանի հետ:

Ի թիվս այլ նախագծերի, քննարկվեցին նաև «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ»-ի (ՄՎԿԻ) շինարարության ընթացքը և Հայաստանում վերականգնվող և այլընտրանքային էներգիայի ոլորտի զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Ի. Շմիդը ներկայացրեց KFW DEG կողմից առաջարկվող նախագծերի ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ, մասնավորապես այնպիսիք, ինչպիսիք են երկարաժամկետ վարկերը, ներդրումները բաժնետիրական կապիտալում, մեզանին ֆինանսավորումը (mezzanine finance) և բիզնեսի աջակցման ծառայությունները:

KFW DEG ներկայացուցիչները հայտնեցին զարգացման ծրագրերին մասնակցելու իրենց հետաքրքրվածության մասին, ինչպես նաև իրենց պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերել  հայկական ու գերմանական բիզնեսի փոխշահավետ համագործակցությանն ուղղված ջանքերին:

Այլ լուրեր