Rigs in the Leviathan gas prospect off the coast of Israel, in an undated photo provided to The Times of Israel. (Albatross Aerial Photography)
Թուքիայի միջամտություններն ամենուր և տարածքային ինտրիգները Կիպրոսից և Սիրիայից մինչև Լիբիա ուղղված են մի նշանակետի՝ իսրայելական գազ:
Եթե Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսն իրագործեն Լևանտի ավազանից արդյունահանված իսրայելական գազի խոշոր պաշարները Եվրոպա տեղափոխելու ստորերկրյա խողովակաշարի կառուցման նախագիծը, ապա Թուրքիան կկորցնի Էրդողանի՝ նեոօսմանական տարածքային գերտերության երազանքը իրականացնելու բոլոր հնարավորությունները:
Ահա թե ինչու է Թուրքիան միջամտում Սիրիային (որը նույնպես պետք է ուսումնասիրի Լևանտի ավազանի մի հատվածը) և ինչու է Լիբիայում պաշտպանում ազգային համաձայնության Կառավարությանը՝ ստորագրելով ծովային սահմանների բաժանման նոր համաձայնագիրը՝ Միջերկրական ծովում ի վնաս Կիպրոսի: Հենց այդ նույն պատճառով էլ Էրդողանը միջամտում է ծովափնյա տարածքի հորատմանը Կիպրոսի Բացառիկ Տնտեսական Գոտում:
Թուրքիան (ի նկատի ունի՝ Էրդողանը) տարիներ շարունակ կայացրել է մի շարք անհաջող քաղաքական որոշումներ, որոնք էլ փաստացի զրկել են նրան այն բոլոր հարստություններից, որոնք կարող էր առաջարկել Միջերկրական ծովը: Էրդողանը իր ձեռքերով երկիրը կանգնեցրել է փակուղու առջև: Արդյունքում բոլոր այն երկրները, որոնք պատրաստ են օգուտ քաղել Միջերկրական ծովի նավթագազային հարստություններից, Թուրքիային հնարավորինս մեկուսացնում են այդ գործընթացից:
Աղբյուրը՝ Oilprice.com