Կալիֆորնիան օրենսդրական մակարդակով բոլոր նոր տների տանիքներին արևային մարտկոցների տեղադրում է պարտադրում՝ ջերմոցային գազերի կրճատման համար: Նահանգի՝ էներգետիկայի հարցերով հանձնաժողովը մայիսի 9-ին միաձայն կողմ է քվեարկել այս նախաձեռնությանը,- հաղորդում է Fox News-ը:
Բոլոր նոր տներում և առանձնատներում, որոնք կառուցվելու են 2020 թվականից հետո, անհրաժեշտ է լինելու տեղադրել արևային մարտկոցներ: Մեկ ընտանիքի համար տան կառուցման ծախսը կաճի մոտ 10 հազար դոլարով: Սակայն հետագայում արևային մարտկոցները կօգնեն ընտանիքներին կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը:
Նոր միջոցը թույլ կտա կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 700000 տոննայով երեք տարվա ընթացքում: Էներգետիկայի հանձնաժողովը հայտարարում է, որ դա հավասարազոր է նրան, եթե ճանապարհներից դուրս բերվի 115000 ավտոմեքենա: