Չինական United Aircraft ընկերությունը հրապարակել է R6000 անօդաչու թռչող սարքի առաջին պատրաստի նախատիպի լուսանկարը Արևելյան Չինաստանի Անհույ նահանգի Ուհու ավիացիոն արդյունաբերական պարկից։
R6000 tiltrotor նախագիծը ցուցադրվել էր 2024 թվականի սկզբին Սինգապուրի ավիաշոուի ժամանակ, իսկ այժմ Չինաստանը ներկայացրել է պատրաստի նախատիպը։
Նոր Zhang Ying R6000 անօդաչու թռչող սարքը կկարողանա տեղափոխել 10 ուղևոր՝ ժամում 550 կիլոմետր արագությամբ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7620 մետր և առավելագույն հեռահարությունը՝ 4000 կիլոմետր։
Աղբյուրը՝ The Asian Times
Պատկերը՝ Asian Military Review