ԵՆԲ կդառնա առաջին «կլիմայական բանկը»

18 Նոյեմբեր, 2019

A power station in Poland. The bank has called its decision the ‘most ambitious climate investment strategy of any public financial institution anywhere’.
Photograph: Sean Gallup/Getty Images


Եվրոպական ներդրումային բանկը համաձայնել է առաջիկա երկու տարիների ընթացքում դադարեցնել բազմամիլիարդ ֆինանսավորումը հանածո վառելիքի ոլորտում՝ աշխարհում առաջին «կլիմայական բանկը» դառնալու նպատակով:

Բանկը կդադարեցնի նավթային, գազային և ածխային նախագծերի ֆինանսավորումը 2021 թվականից հետո, և այս քաղաքականությունը կդարձնի աշխարհի խոշորագույն բազմակողմ ֆինանսական հաստատությունը առաջին վարկատուն, որը բացառել է կլիմայական ճգնաժամին նպաստող նախագծերի ֆինանսավորումը:

Էներգիայի վերականգնվող և արդյունավետ աղբյուրների ոլորտում նախապատվություններ սահմանելու որոշումը հաջորդեց Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի քաղաքական խոստումներին ԵՆԲ-ն դարձնել «կլիմայական բանկ»՝ հատկացնելով 1 տրիլիոն եվրոյի չափով հնարավոր միջոցները Եվրոպայի տնտեսությունը դեպի ավելի մաքուր էներգիա ուղղորդելուն:

Շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների գնահատմամբ ԵՆԲ-ն տրամադրում էր հանածո վառելիք արդյունահանող կազմակերպություններին օրական 6,2 միլիոն եվրո 2013-2018թթ. ընկած ժամանակահատվածում:

Այլ լուրեր