Հոնկոնգում բակտերիալ ցելյուլոզայից կենսաքայքայվող ուտելի պլաստիկ են ստեղծել

21 Օգոստոս, 2023
Պատկերը՝ To Ngai

Նոր նյութը ստեղծվել է բակտերիալ ցելյուլոզայից՝ օրգանական միացություն, որը ստացվում է բակտերիաների որոշ տեսակներից։

Գիտնականների խոսքով՝ նման պլաստիկն ունի զգալի ամրություն։ Ի տարբերություն ցելյուլոզի, որը ստացվում է բույսերից, բակտերիալ բիոպոլիմերը չի պահանջում ո՛չ ծառահատում, ո՛չ գյուղատնտեսական մշակաբույսերի կուլտիվացիա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր բիոպլաստիկը կարող է ամբողջությամբ քայքայվել 1-2 ամսվա ընթացքում։

«Նյութն ամբողջությամբ ուտելի է, ինչն այն անվտանգ է դարձնում կրիաների և այլ ծովային կենդանիերի կողմից կիրառման համար», - պատմել են ուսումասիրության հեղինակները։

Աղբյուրը՝ New Atlas

Պատկերը՝ To Ngai

Այլ լուրեր