Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են ծովի հատակին մետաղների և օգտակար հանածոների՝ պղնձից մինչև հազվագյուտ հողային տարրեր, հսկայական պաշարների հայտնաբերման մասին։
Այս հանածոները մեծ պահանջարկ ունեն, քանի որ դրանք զգալի դերակատարություն ունեն կանաչ տնտեսության անցնելու գործում:
Նորվեգիան, որը նավթի և գազի խոշորագույն արտահանողներից է, դիտարկում է իր ծովային ավազանը հանքարդյունաբերության համար բացելու հնարավորությունը, ինչը պահանջում է խորհրդարանի հաստատումը և մտահոգություններ է առաջացրել բնապահպանների շրջանում:
«Ուսումնասիրվող տարածքում ծովի հատակին հայտնաբերված մետաղներից մագնեզիումը, նիոբիումը, կոբալտը և հազվագյուտ հողային տարրերը ներառված են Եվրոպական հանձնաժողովի կարևոր օգտակար հանածոների ցանկում»,- ասվում է հետազոտությունն իրականացնող Նորվեգիայի նավթի տնօրինության հայտարարության մեջ:
Բնապահպանական խմբերը Նորվեգիային կոչ են արել հետաձգել ծովի հատակի օգտակար հանածոների որոնումը, քանի դեռ չեն կատարվել լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու համար հանքարդյունաբերության ազդեցությունը ծովի հատակում ապրող օրգանիզմների վրա:
Շատ գիտնականներ զգուշացնում են, որ ծովի խորքերը շահագործելը կարող է հսկայական և անդառնալի հետևանքներ ունենալ փխրուն էկոհամակարգի համար, և անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե որքան կարելի է արդյունահանել շրջակա միջավայրի վրա ընդունելի ազդեցության դեպքում։
Source: Reuters