Կես տարում Էթնա հրաբուխն «աճել է» 30 մետրով

26 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ BARCROFT MEDIA/GETTY IMAGES

Նոր ժայթքումների հետևանքով Եվրոպայի ամենաբարձր ու ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնան, «աճել է» 30 մետրով՝ հասելով ծովի մակարդակից ռեկորդային 3357 մետրի: Այս մասին հայտնել են Կենսաֆիզիկայի և հրաբխագիտության բրիտանական ինստիտուտի մասնագետները:

Այս անսպասելի աճը անցած կես տարում գրանցված մոտ 50 ժայթքումների արդյունք է:

Գիտնականները աճը նկատել են Pléiades արբանյակներից հուլիսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արված լուսանկարների վերլուծության ընթացքում:

Համարվում է, որ Էթնա լեռն առաջացել է որպես ստորջրյա հրաբուխ, որը դանդաղ բարձրանում է ծովի մակարդակից՝ ժայթքելով, ապա աստիճանաբար ավելացնում բարձրությունը պնդացած լավայի հաշվին:   

Աղբյուրը՝ Forbes

Այլ լուրեր