Հեռանկարային միջուկային ռեակտորների նախագիծը կախված է վառելիքից

29 Մայիս, 2023
Պատկերը՝ TerraPower

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրել է Ենթակառուցվածքային ներդրումների վերաբերյալ օրենք, որի շրջանակներում TerraPower և X-energy ընկերությունների հեռանկարային ռեակտորների նախագծերին բյուջեից ֆինանսավորում է հատկացվել։ Սակայն, ինչպես պարզվել է, նախագիծը կախված է մետաղական բարձրորակ ցածր հարստացված ուրանի վառելիքից (HALEU), որը պարունակում է 20% հարստացված ուրան-235-ի իզոտոպ:

20% հարստացված ուրան-235 պարունակող վառելիքը արտադրվում է «Ռոսատոմ» ընկերության դուստր ընկերության՝ «Տեխսնաբէքսպորտ» բաժնետիրական ընկերության կողմից (ապրանքային տարբերանշանը՝ TENEX): Ամերիկացիները պատրաստվում էին առաջիկայում ստեղծել այդպիսի վառելիք արտադրող սեփական ենթակառուցվածքներ։ Նման մտադրություն ունի, օրինակ, Centrus Energy ընկերությունը: Սակայն մինչև 2030 թվականը առաջին առևտրային ռեակտորների համար վառելիքը նախատեսվում էր գնել Ռուսաստանից:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, ինչպես հայտնում են, կուտակել է ուրան-235-ի պաշարներ մինչև 2060 թվականի համար, քանի որ այդ իզոտոպը անհրաժեշտ է բժշկական և տիեզերական ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Զենքի համար նախատեսված ուրանը համեմատաբար հեշտ կարելի է հասցնել մինչև անհրաժեշտ 20 տոկոս հարստացման (աստիճանը նվազեցնելը հեշտ է, իսկ բարձրացնելը տիտանական աշխատանք է պահանջում):

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը ևս փորձում է խթանել բիզնեսին՝ հայտարարելով, որ Ամերիկայում մինչև 2030 թվականը ուրան-235-ի պահանջարկը պոտենցիալ տարեկան մինչև 40 տոննա աճ կունենա:

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ TerraPower



Այլ լուրեր