Էներգետիկայի ոլորտում ածխածնի երկօքսիդի արտանետումները կրկին աճում են: Երեք տարի շարունակ պահպանելով կայունությունը՝ 2017թ-ին դրանք աճել են 1,4% -ով, իսկ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) վերլուծությունը, ով հանդիսանում է համաշխարհային էներգետիկ դիտորդ, ցուց է տալիս, որ սույն տարում աճը կարող է ավելի արագանալ: Սա հակասում է արտանետումների կտրուկ կրճատմանը, որը անհրաժեշտ է փարիզյան կլիմայական համաձայնագրի նպատակներին հասնելու համար:
Վերականգնվող էներգիայի աղբյուրների մասշտաբային օգտագործման ընդլայնումը կարևոր նշանակություն ունի ցանկացած միջոցի համար, որն ուղղված է գլոբալ տաքացման զսպմանը: Վերջին տարիներին վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը սրընթաց աճել է, և IEA զեկույցում նշվում է, որ այս աճը կշարունակվի: Ըստ այդ զեկույցի, մինչև 2023 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրներին բաժին կընկնի աշխարհի սպառվող էներգիայի 40% աճը: Վերականգնվող էներգիայի աղբյուրները, այդ թվում՝ հիդրոէներգետիկան, ամենամեծ աճը կարձանագրեն էլեկտրաէներգիայի ոլորտում, որը կկազմի 2023թ. էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի 30%-ը: Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը ջեռուցման մեջ և տրանսպորտում, որը կազմում է գլոբալ էներգիայի սպառման 80% -ը, մնում է սահմանափակ: Այս ոլորտների ածխածնի արտանետման բացառումը կարևոր նշանակություն ունի կլիմայական նպատակներին հասնելու համար, սակայն դա անհնար կլինի առանց վերականգնվող էներգիայի առավել կարևոր, բայց հաճախ անտեսվող աղբյուրի՝ ժամանակակից բիոէներգետիկայի ներդրման:
Բիոէներգետիկան ավանդաբար ասոցացվում է փայտի, փայտանյութի և կենդանական թափոնների այրման հետ: Սակայն ժամանակակից բիոէներգետիկան տարբերվում է: Այն վերաբերում է կայուն բիովառելիքների արտադրությանը, ինչպիսիք են փայտե գրանուլները, էթանոլը, բիոգազը (օրգանական նյութերի քայքայման արդյունքում) և բիոդիզել (արտադրված բույսերից, ինչպիսին է ռապեսեդը): 2017 թ-ին ժամանակակից բիոէներգիան ապահովել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող սպառված էներգիայի կեսը և չորս անգամ գերազանցել է արևային և քամու էներգիան միասին վերցված: Բիովառելիքը կարող է ածխածնի արտանետումից ազատել այնպիսի ոլորտներ, որոնց համար այլընտրանքները բավարար չեն:
Բիոէներգետիկան կարող է նպաստել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը:
Սա է պատճառը, որ IEA-ն մոդելավորում է գլոբալ տաքացման պահպանումը 2 ℃-ից ցածր: Այս դարը վկայում է, որ համաշխարհաին էներգետիկ բալանսում ժամանակակից բիոէներգիայի մասնաբաժինը 2060 թվկանին կաճի 4,5% -ից մինչև 17%: Բիոէներգիայի տարածման արագացումը ավելի կարևոր է դառնում IPCC- ի զեկույցի լույսի ներքո, որն ընդգծում է գլոբալ տաքացման պահպանումը 1.5 ℃- ից ցածր, ոչ 2 ℃, որպեսզի խուսափեն երաշտներից, ջրհեղեղներից, ծայրահեղ շոգից և աղքատությունից: Առանց բիոէներգետիկայի ոլորտում նշանակալի ներդրումների աճի, նպաստավոր քաղաքական պայմանների և նորմատիվ միջավայրի այդ նպատակին հնարավոր չի լինի հասնել: