FILE PHOTO: British Airways logos are seen on tail fins at Heathrow Airport in west London, Britain, February 23, 2018. REUTERS/Hannah McKay/File Photo
Համաձայն Shell և British Airways ընկերությունների համատեղ նախագծի 2024 թվականից ինքնաթիռները կլիցքավորվեն կենցաղային թափոններից ստացված ավիավառելիքով: Նախագծով կառուցվում է կենցաղային և արտադրական թափոնների վերամշակման և ռեակտիվ վառելիքի արտադրության Եվրոպայի խոշորագույն գործարանը:
Թափոններից էներգիա ստանալու պրակտիկան լայն կիրառություն է ստացել էներգետիկ ոլորտում, որտեղ կենցաղային թափոնները, այնպիսիք, ինչպիսիք են սննդամթերքը կամ հնձված խոտը, այրում են էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
«Կայուն վառելիքի տեսակը կարող է բեկումնային լինել ավիացիայի համար, այն կօգնի մեզ ապահովել մեր ինքնաթիռները էներգիայով միանգամից առաջիկա մի քանի տարիների համար», - հայտարարել է British Airways ընկերության վարչության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Կրուզը:
Այս պահի դրությամբ ընկերությունները ներդրումներ են կատարել նախագծում արդեն իսկ 7,3 միլիոն ֆունտ-ստերլինգի չափով (8,8 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն վերջնական արդյունքում նախագծի արժեքը կգնահատվի հարյուրավոր միլիոն ֆունտ-ստերլինգ:
Բրիտանական կառավարությունը նախագծի ֆինանսավորման նպատակով նույնպես տրամադրել է մոտ 0,5 միլիոն ֆունտ-ստերլինգ, որը թույլ կտա ստեղծել շուրջ 130 մշտական աշխատատեղ:
Shell և British Airways ընկերությունները ձեռք կբերեն նաև արտադրված բիովառելիքը, որը արտանետում է մոտ 70% ավելի քիչ ջերմոցային գազեր, քան արդյունահանվող վառելիքը: