Նավթային ոլորտի փորձագետները WTI գինը ամռանը կանխատեսում են 50-70 $

08 Հուլիս, 2019

Source: CNBC

CNBC հարցմանը մասնակցած նավթային ոլորտի փորձագետների 50%-ը կանխատեսում է, որ օգոստոսի վերջին WTI գինը կտատանվի 50-70 ԱՄՆ դոլարի շրջանակներում մեկ բարելի համար, և վերլուծաբանների մեծամասնության կարծիքով ներկայում նավթի գնի բարձրացման հիմնական պատճառը, չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի, պահանջարկն է և առևտրային վեճերը:

41%-ը կանխատեսում է, որ WTI գինը կտատանվի 50-60 դոլարի շրջանակներում. սկսած այս տարվա հունվարից ԱՄՆ բենչմարկը իր վաճառքն իրականացնում է հենց այդ շրջանակներում:

Համաձայն CNBC հարցման տվյալների նավթային ոլորտի փորձագետների 52%-ի կարծիքով Brent տեսակի նավթի գինը կմնա այս տարվա ընթացքում հաստատված գնի շրջանակներում, այն է՝ 60-69,99 ԱՄՆ դոլար: Իսկ վերլուծաբանների 38%-ի կարծիքով Brent տեսակի նավթի գինը օգոստոս ամսին կբարձրանա և կտատանվի 70-79,99 ԱՄՆ դոլարի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ մասնագետների 41%-ի կարծիքով նավթի գնի բարձրացման գլխավոր պատճառ հանդիսանում է համաշխարհային պահանջարկը, այնինչ 18%-ը որպես գնի կանխորոշիչ հանգամանք մատնանշում է ԱՄՆ առևտրային վեճերը այլ երկրների հետ: Եվ հարցմանը մասնակցած մասնագետների միայն 14%-ն է որպես նավթի գնի բարձրացման հիմնական պատճառ մատնանշում աշխարհաքաղաքաքականությունը:

Հարցմանը մասնակցած մասնագետների ընդհանուր 36%-ի կարծիքով գործը չի հասնի ԱՄՆ և Իրան պատերազմական դիմակայության, մինչդեռ 23%-ը հնարավոր է համարում սահմանափակ հրթիռակոծությունները: Եվս 18%-ի սպասումներով բախումը կլինի ջրային տարածքներում, և միայն 9%-ի կարծիքով կլինեն խոշոր բախումներ և զանգվածային գործադուլները:

Այլ լուրեր