Չինաստանում առաջին ջրածնային լոկոմոտիվը, որ վերասարքավորվել է ներքին այրման շարժիչից, շահագործման է հանձնվել Շանսի նահանգի Դատուն քաղաքում։
Չինական Railway Rolling Stock Corporation Datong կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտային միջոցների և սարքավորումների խոշորագույն արտադրողը երկրում, հայտարարել է, որ Ningdong լոկոմոտիվն այսօր աշխարհի՝ ջրածնով աշխատող ամենահզոր լոկոմոտիվն է։
Ըստ CRRC Datong կորպորացիայի դուստր ձեռնարկության նախագահի, լոկոմոտիվը առավելագույնը 270 կգ ջրածնի պաշար ունի։ Այն կարող է անընդմեջ 190 ժամ աշխատել։
Աղբյուրը՝ South China Morning Post
Պատկերը՝ Weibo/SCMP