Կալիֆոռնիայի 155 ՄՎտ հզորությամբ արևային ֆերման արտադրում է էժան էներգիա

27 Դեկտեմբեր, 2016

Կալիֆոռնիայում վերջերս շահագործման դրված 155 ՄՎտ հզորությամբ «Springbok 2» արևային ֆերման էներգիա է արտադրելու 35,00 (EUR 33,69)-38,00 ԱՄՆ դոլարով/ՄՎտժ իր 30 տարվա պայմանագրի ընթացքում, երբ սակագները սահմանված են՝ գնաճը հաշվի առնելով:

«8minutenergy Renewables» ընկերությունը՝ նախագծի սկզբնական մշակողը, հայտնեց, որ արևային էլեկտրակայանը էներգիա է արտադրում 58,00 ԱՄՆ դոլարով/ՄՎտժ Լոս Անջելեսի ջրի և էներգիայի վարչության հետ գնման համաձայնությամբ:

Ընկերությունը նշում է, որ սա ռեկորդային ցածր նշան է Կալիֆոռնիայում արևային էլեկտրակայանի գործող օգտակարության ցուցանիշով: «Սա նաև առաջին անգամ է, երբ մեծ արևային էլեկտրակայանի էլեկտրաէներգիայի միջին արժեքը ցածր է օրգանական հանածո վառելիքի գներից», - նշեց «8minutenergy»-ին:

«Springbok 2»-ը տեղակայված է Քերն շրջանում, Լոս Անջելեսից դեպի հյուսիս մոտ 70 մղոն (112,7 կմ) հեռավորության վրա: Մինչ «8minutenergy» ընկերությունը մշակել է սխեման, «DE Shaw Renewable Investments» (DESRI) ընկերությունը ներդրել է կապիտալի մեծ մասը և ֆինանսավորում կազմակերպել վարկատուների և հարկերի վճարումներից հետո սեփական կապիտալում ներդրողների խմբի կողմից:

(USD 1.0 = EUR 0.963)

Այլ լուրեր