Կառավարությունը քայլեր է իրականացնում էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ստեղծման ուղղությամբ

05 Մարտ, 2021

ՀՀ կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար։

Tetra Tech International Development Services ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրն աջակցում է այս և այլ բարեփոխումներին՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտրի ընդլայնման նպատակով։

2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համատեղ ջանքերով տրվեց Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի մեկնարկը։

Ի թիվս այլոց, ծրագիրը նպատակաուղղված է նաև կառավարության էներգետիկ ռազմավարության արդիականացմանն ու երկարաժամկետ հորիզոնում հնարավոր նվազագույն արժեքով էլեկտրաէներգիայի արտադրության խթանմանը՝ ներառյալ այլընտրանքային աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացման և շահագործման ժամկետի ավարտից հետո հայկական ատոմակայանի ապագործարկման խնդիրները։

Աղբյուրը՝ News.am/USAID

Այլ լուրեր