Rolls-Royce-ն առաջին անգամ աշխարհում ջրածնային ավիացիոն շարժիչ է փորձարկել

23 Հունվար, 2023
Պատկերը՝ Ixbt.com

Rolls-Royce ընկերությունը AE 2100-A ինքնաթիռի վերասարքավորված շարժիչով ցամաքային փորձարկումների ժամանակ օգտագործվել է կանաչ ջրածին, որն արտադրվել է քամու և մակընթացությունների էներգիայով։

Ընկերությունը և փորձարկումների ծրագրի նրա գործընկեր easyJet-ը ձգտում են ապացուցել, որ ջրածինը կարող է անվտանգ և արդյունավետ էներգիայով ապահովել քաղաքացիական ինքնաթիռների շարժիչները:

Նրանք արդեն պլանավորում են փորձարկումների երկրորդ շարքը՝ թռիչքային փորձարկումների առավել երկարաժամկետ հեռանկարով։

Ջրածինը մրցակցող բազմաթիվ տեխնոլոգիաներից մեկն է, որոնք ավիացիոն ոլորտին կարող են օգնել մինչեւ 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների թիրախին:

Airbus ինքնաթիռաշինական ընկերությունը, որը համագործակցում է շարժիչներ արտադրող ֆրանս-ամերիկյան CFM International-ի հետ, կփորձարկի ջրածնային շարժիչների տեխնոլոգիան։

Ջրածնային շարժիչներին անցնելը օդանավակայանների ենթակառուցվածքների ամբողջական արդիականացում կպահանջի:

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ Ixbt.com

Այլ լուրեր