Фото: Matias Delacroix / AP
Վենեսուելան, որի նավթարդյունաբերությունը տուժել էր ԱՄՆ պատժամիջոցներից, կորոնավիրուսային պանդեմիայից և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ընթացող գնային պատերազմից, սկսել է վաճառել իր հումքը մեկ բարելի դիմաց 5 դոլարից ցածր գնով: Սակայն, Վենեսուելայից հումք գնելու ցանկացողներ չկան, բացառությամբ նրանց, ովքեր պատրաստ են խախտել պատժամիջոցները:
Երկրի պահեստարաններում այլևս բավարար տեղ չկա, այդ իսկ պատճառով էլ վերջինս ստիպված է կրճատել արդյունահանումը՝ հասցնելով այն մեկ օրվա ընթացքում 450 հազար բարելի:
Երկրում փակված են մի շարք նավթահորեր, իսկ մյուսներում էլ աշխատողներին հրահանգված է դադարեցնել արդյունահանումը:
Աղբյուրը՝ РБК