Արբական Միացյալ Էմիրություններում 50 աստիճան շոգի դեմ պայքարելու համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործում: Դա հնարավոր է դարձել դրոնների շնորհիվ, որոնք ամպերը խոցում են էլեկտրական հոսանքով, ինչը նրանց դրդում է բախվել և տեղումներ առաջացնել: Այս մեթոդը կոչվում է «ամպերի սերմանում»:
Տեղումների քանակն ավելացնելու նպատակով ԱՄԷ-ի կառավարությունը 15 մլն ամերիկյան դոլար է հատկացրել «ամպերի սերմանում» նախագծի համար: Տեխնոլոգիան մշակել են բրիտանական Ռեդինգի համալսարանի փորձագետները: Նախագծի վրա աշխատող գիտնականները հայտնել են, որ Դուբայում բավականաչափ ամպեր կան տեղումներ առաջացնելու պայմաններ ստեղծելու համար:
«Մենք փորձում ենք ամպերի ներսում կաթիլներն այնքան մեծ դարձնել, որ ամպերից ընկնելով՝ մակերևույթի վրա կարողանան գոյատևել»,- ասել է հիմնական հետազոտող Քերի Նիկոլը:
Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը նաև անձրևների ջուրը պահպանելու ուղիներ է փնտրում: Դրա համար երկիրն ունի մոտ 130 պատվար ու ամբարտակ՝ 120 մլն խորանարդ մետր ջրատարողությամբ: Երկրի օդերևութաբանության և սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Աբդուլլահ Ալ-Մանդուսը հայտարարել է, որ մտադիր չէ «ոչ մի կաթիլ անձրև կորցնել»:
Աղբյուրը՝ Business Insider