5 ՄՎտ հզորությամբ առաջին երկրաջերմային էլեկտրակայանն առաջիկայում շահագործման կհանձնվի Իրանի Արդեբիլ նահանգի Մեշգինշահր քաղաքում։ Էլեկտրակայանը կառուցվում է որպես փորձնական ծրագիր, որի հզորությունը հետագայում հասցվելու է 50 ՄՎտ-ի։
Ըստ պատասխանատուների՝ երկրաջերմային էլեկտրակայանի շինարարությունը շարունակվում է (ֆիզիկական առաջընթացը կազմում է 93 տոկոս), հորատվել են մոտ 3000 մետր խորությամբ մի քանի հորատանցքեր:
Այս նախագծի իրականացումը երկրին հնարավորություն է տվել ձեռք բերել տեխնիկական գիտելիքներ երկրաջերմային ռեսուրսների հետազոտման, նախագծման, ներդրման և շահագործման ոլորտում:
Աղբյուրը՝ Tasnim News Agency
Պատկերը՝ Tasnim