Գիտնականները հորատում կկատարեն Անտարկտիդայում՝ 1,5 միլիոն տարվա առեղծվածը բացահայտելու համար

03 Հուլիս, 2023
Պատկերը՝ GETTY

Գիտնականները մտադիր են Անտարկտիդայի սառույցի տակ մի քանի կիլոմետրանոց հորատանցք բացել՝ հույս ունենալով լուծել 1,5 միլիոն տարվա առեղծվածը։ Այդ նպատակով ստեղծվում է Սառույցի ամենահին հետազոտությունների կենտրոնը (COLDEX):

Հետազոտությունը կգլխավորի Օրեգոնի համալսարանը (ԱՄՆ): Աշխատանքին կմասնակցեն առաջատար փորձագետներ, ինչը թույլ կտա հարուստ գիտելիքներ հավաքել Երկրի կլիմայական համակարգի մասին, որոնք այնուհետև կօգտագոչծվեն կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ պայքարի ջանքերն առաջ մղելու համար:

Ըստ գիտնականների՝ հետազոտության նպատակն է պարզել Երկիիր մոլորակի «վարքագիծը», երբ այն ավելի տաք է, քան վերջին միլիոն տարվա ընթացքում: Այդ նպատակով պետք է գտնել ու հավաքել խորը գնացող սառցե միջուկներ:

Ներկայում Անտարկտիկայի սառույցի ամենահին նմուշը, որ ունեն գիտնականները, 800.000 տարեկան է: Միևնույն ժամանակ, կլիմայական համակարգի բնութագրերը տարբեր են 800 000 տարի առաջ և 1,5 միլիոն տարի առաջ, ուստի սառցաշերտի հորատման նոր նախագիծը կտրամադրի նոր՝ առավել լիարժեք տվյալներ: 

Փորձագետները հույս ունեն գտնել շատ ավելի հին սառցաբեկորներ, գուցե նույնիսկ 3 միլիոն տարեկան, քանի որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Անտարկտիդայի շրջակայքում կան սառցադաշտի ավելի հին հատվածներ:

Ըստ գիտնականների՝ այս սառույցը և դրա մեջ պարուրված օդն աննախադեպ տեղեկություններ կտրամադրեն այն մասին, թե ինչպես են ջերմոցային գազերն ու կլիման փոխկապակցված ավելի տաք կլիմայական պայմաններում և կօգնեն պարզել, թե ինչն է վերահսկում Երկրի կլիմայական համակարգի երկարաժամկետ ռիթմերը:

Նշվում է, սակայն, որ սառցե միջուկների հորատումը չափազանց բարդ ու թանկարժեք գործընթաց է, որի իրականացումը կարող է երկար տարիներ տևել: Կլինեն բազմաթիվ մոդելավորումներ, կմշակվեն նոր գործիքներ, որոնք կօգնեն որոշել որոնման առավել համապատասխան հատվածները։  

Աղբյուրը՝ Daily Express

Պատկերը՝ GETTY


Այլ լուրեր