Նավթ արդյունահանողների համար աշխարհը փոխվել է: Երբ նավթի հումքի գինը մեկ բարելի համար գերազանցում էր 100 դոլարը, ստացվող շահույթը հսկայական էր: Ներկայում արժեքը ծախսածածկում է միայն նավթի արդյունահանման միջին արժեքը այնպիսի վայրերում, ինչպիսին է Միացյալ Թագավորությունը: Լրացուցիչ ծախսերը, ինչպես, օրինակ, շահութահարկն է, բարձրացնում են բազմաթիվ նախագծերի համար ծախսածածկման փաստացի արժեքը, իսկ նոր և ավելի ծավալուն նախագծերի դեպքում դրանք հաճախ էականորեն գերազանցում են արտադրության միջին արժեքը:
Օրինակ, Իրանում մեկ բարել նավթի արդյունահանման արժեքը տատանվում է 9 դոլարի շուրջ, այնինչ նավթի արդյունահանման շահագործման արժեքը Ռուսաստանում մեկ բարելի համար միջինում կազմում է 10-15 դոլար:
«Ռուսաստանի տարբեր տարածքներում նավթի արդյունահանման արժեքը տարբեր է՝ կախված գեոլոգիական պայմաններից և ենթակառուցվածքների առկայությունից: Հյուսիսային Սիբիրում, որտեղ ենթակառուցվածքները զարգացած են, սահմանված է մեկ գին, իսկ Արևելյան Սիբիրում, որտեղ ենթակառուցվածքները դեռ պետք է կառուցվեն, այլ գին է: Սակայն միջին ցուցանիշը մեկ բարելի համար կազմում է 10-15 դոլար, որն իր մեջ ներառում է ինչպես գործառնական ծախսերը, այնպես էլ ներդրումների վերադարձը», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Պետական Դումայում կառավարական ժամի ընթացքում:
Նավթի համաշխարհային գները մեկ բարելի համար 55-60 դոլարով ավելի ցածր են, քան Արկտիկայում ռուսական նավթի արդյունահանման, Եվրոպայում և Բրազիլիայում բիովառելիքի արտադրության, ԱՄՆ-ում և Կանադայում թերթաքարի և դժվարամատչելի նավթի արդյունահանման, ինչպես նաև Բրազիլիայում աղաշերտի տակ գտնվող նավթի արդյունահանման արժեքը: Ինքնարժեքից ցածր կայուն գնի պահպանումը կարող է զսպել նավթի որոնման և արդյունահանման տեմպերը, ինչպես նաև արդյունահանման պոտենցիալը առաջիկա տարիներին:
Այսպիսով, գազի և նավթի մեկ բարելի արդյունահանման արժեքը տատանվում է ամբողջ աշխարհում՝ որոշելով հաղթողներին և պարտվողներին, քանզի նավթի գինը տատանվում է պատմականորեն ցածր մակարդակներում: