Բեռլինն ու Օսլոն համաձայնեցրել են ռազմավարական գործընկերությունը, որի առանցքում մինչև 2030 թվականը Նորվեգիայից Գերմանիա ջրածնի մատակարարումների համար խողովակաշարի կառուցումն է։
Սկզբում նորվեգական Equinor կոնցեռնն այդ խողովակաշարով բնական գազ կմատակարարի Գերմանիա, իսկ հետագայում դրանով «կանաչ ջրածին» կմղվի, որը կընդունի գերմանական RWE ընկերությունը։
Գերմանիան և Նորվեգիան ծրագրում են համագործակցել նաև CCS (Carbon Capture and Storage) տեխնոլոգիայով ածխաթթու գազի ստորգետնյա պահպանման ոլորտում։ Այս տեխնոլոգիան Գերմանիայում արգելված է, բայց Գերմանիայի կառավարությւոնը մտադիր է հասնել օրենքում անհրաժեշտ փոփոխությունների ընդունմանը:
Աղբյուրը՝ Bloomberg
Պատկերը՝ Shutterstock/Waldis Putnins