Bleached coral in the south Pacific in May. Rising temperatures contribute to the bleaching. Alexis Rosenfeld/Getty Images
Անցյալ տարին Համաշխարհային օվկիանոսի պատմության մեջ ամենատաքն էր, ինչը հանդիսանում է գլոբալ տաքացման երկարատև միտման մի մաս: 2019 թվականը ամենատաքն էր, 2018-ը՝ երկրորդը իր տաքությամբ, 2017-ը՝ երրորդը, 2015-ը՝ չորրորդը, 2016-ը՝ հինգերորդը:
Անցյալ դարի կեսերին օվկիանոսները կլանեցին մարդու գործունեության, օրինակ, էլեկտրաէներգիայի արտադրության համար ածխի այրման արդյունքում առաջացած ջերմոցային գազերի ավելցուկ տաքության 93%-ը: Վերջինս, սակայն, պաշտպանեց երկիր մոլորակը էլ ավելի վտանգավոր հետևանքներից՝ արտանետումների աճից:
Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը վնաս պատճառեց ծովային աշխարհին և նպաստեց կորալային խութերի զանգվածային գունազրկմանը, կրիտիկական էկոհամակարգերի կորստին, ինչպես նաև սպառնալիք է հանդիսանում կենսապահովման համար, օրինակ, ձկնորսությանը, քանի որ ձկնատեսակները տեղաշարժվում են ավելի սառը ջրեր գտնելու ակնկալիքով: Սակայն օվկիանոսների տաքացման հետևանքները չեն սահմանափակվում ծովով: