Fitch-ը կանխատեսել է 2021 թվականին նավթի գինը

31 Հուլիս, 2020

Fitch-ը կանխատեսել է 2021 թվականին նավթի գինը՝ մինչեւ 45 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ 2022-ին՝ մինչեւ 53 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իսկ 2020 թվականին այն գտնվում է 55 դոլարի մակարդակում:

Այս մասին ասվում է Fitch Ratings-ի հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն՝ ամերիկյան WTI նավթի գինը կվաճառվի մեկ բարելի դիմաց 3 դոլարով ավելի էժան Brent տեսակից, եւ 2021 թվականին դրա գինը կկազմի մեկ բարելի դիմաց 50 դոլար:

Fitch-ը նշում է, որ գները կաճեն ՕՊԵԿ+ գործարքի ֆոնին: 

Աղբյուրը՝ news.am

 

 

Այլ լուրեր