Արեգակը պատրաստվում է իր հաջորդ 11-ամյա ցիկլին

25 Նոյեմբեր, 2024
Պատկերը՝ NASA/SDO and HMI science team/Rachel Howe

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները մեր աստղից եկող ձայնային ազդանշաններում հայտնաբերել են Արեգակի ակտիվության հաջորդ 11-ամյա ցիկլի առաջին նշանները:

Հետազոտողները նշել են, որ ներկայի 25-րդ արեգակնային ցիկլն այժմ իր ժամկետի կեսին է և գրեթե հասել է իր առավելագույնին. այն պահին, երբ Արեգակի մագնիսական դաշտը շրջվում է՝ փոխատեղելով բևեռները: Դա կտևի մինչև 2025 թվականի կեսերը։

Աստղագետները հետևել են Արեգակի ներքին ձայնային ալիքներին՝ նրա պտույտը չափելու համար` տեսանելի դարձնելով գոտիների պատկերը, որոնք մի փոքր ավելի արագ կամ դանդաղ են շարժվում: Դրանք շարժվում են դեպի Արեգակի հասարակածը և նրա բևեռները՝ կախված ցիկլի փուլից։ Թիմը կարողացել է տեսնել արևային բծերի հետ միասին դեպի հասարակած շարժվող աստղային նյութի արագացման պատկերը:

«Հավանաբար, մենք տեսնում ենք 26-րդ ցիկլի առաջին նշանները, որն իրապես կսկսվի  2030 թվականից ոչ շուտ», - ճշտել է դոկտոր Ռեյչել Հոուն Բիրմինհգեմի համալսարանից:

Աղբյուրը՝ Royal Astronomical Society

Պատկերը՝ NASA/SDO and HMI science team/Rachel Howe

Այլ լուրեր