LANCASTER, CA - MARCH 31: An array of solar panels near the Antelope Valley Poppy Preserve is viewed on March 31, 2019, near Lancaster, California. During the past ten years, large alternative solar and wind power generating operations located in the high desert have boosted California energy production. (Photo by George Rose/Getty Images) GETTY IMAGES
Էներգետիկ տեղեկատվության կառավարման (ԷՏԿ) տվյալներով 135 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի սպառումը անցյալ տարվա ընթացքում գերազանցել է ածխի սպառումը:
Վերջինս ունի երկու փոխկապակցված պատճառ. վերջին տասնամյակում ածխի սպառման ցուցանիշների անկումը, որն էլ իր հերթին պայմանավորված էր էժանագին այլընտրանքների աճով:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ սպառել է 80,5 կվադրիլլիոն ԲՋՄ (Բրիտանական ջերմային միավոր, կվադ) հանածո վառելիք, 11,5 կվադ վերականգնվող էներգիա և 8,5 կվադ ատոմային էներգիա: Վերականգնվող էներգիայի աղբյուրները 2019թ. կազմել են ԱՄՆ էներգասպառման 11,4%՝ ի տարբերություն 10 տարի առաջ գրանցված ցուցանիշի՝ 8,1%:
Այսպիսով, վերականգնվող էներգիայի աղբյուրները, իրոք, մեծ դեր ունեցան ածխի անկման գործում, և հաճախ հենց նրանց է բաժին ընկնում կրեդիտի մեծ մասը: Փաստացի, առանց թերթաքարային գազի պայթյունից առաջացող էժանագին բնական գազի ածխի սպառումը ԱՄՆ-ում դեռ էականորեն բարձր կլիներ, քան վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի սպառումը:
Աղբյուրը՝ Forbes