Բրիտանացի գիտնականները ստեղծել են ադամանդե մարտկոց, որը կարող է աշխատել հազարամյակներ

10 Փետրվար, 2025
Պատկերը՝ Diamond battery sample

Մեծ Բրիտանիայի ատոմային էներգիայի վարչության գիտնականները Բրիստոլի համալսարանի ինժեներների հետ միասին ստեղծել են ադամանդե մարտկոց, որը կարող է ծառայել հազարավոր տարիներ:

Գիտնականներն ասում են, որ ադամանդի կիսահաղորդիչ հատկությունները ռադիոակտիվությունը վերածում են էլեկտրականության, իսկ դրա գերկարծրությունը պաշտպանում է աղբյուրը և թույլ չի տալիս ռադիոակտիվությանը վնաս պատճառել:

Ածխածին-14 ռադիոակտիվ իզոտոպն օգտագործվում էր հնագետների կողմից բրածոները թվագրելու համար։ Հայտնի է, որ 5700 տարվա ընթացքում այն կորցնում է իր ռադիոակտիվության ընդամենը կեսը: Ածխածին-14 ստանալու համար հումք են ծառայում գրաֆիտային բլոկները, որոնք ատոմակայանների թափոններ են։

Ածխածին-14-ի շուրջ եզակի ադամանդի աճեցման համար օգտագործվել է ջերմամիջուկային սինթեզի ոլորտի հետազոտման մեջ կիրառվող հատուկ սարքավորում: Աղբյուրը սովորական ձեռքի ժամացույցի մարտկոցի չափ է՝ 10 մմ տրամագծով, 0,5 մմ հաստությամբ։

Աղբյուրը՝ University of Bristol

Պատկերը՝ Diamond battery sample

Այլ լուրեր