Even if the world's population grows to 10 billion, protecting the environment doesn't mean a 'return to the dark ages'. - Copyright Unsplash
Լիդսի համալսարանի գիտնականները հաշվարկել են, թե որքան էներգիա է պահանջվելու աշխարհի բնակչության հիմնական կարիքները՝ սնունդ, ջուր, տեղաշարժ, կացարան ու հիգիենա, բավարարելու համար,: Հաշվի են առնվել նաև համեմատաբար նոր կարիքները՝ բարձրորակ առողջապահություն, կրթություն և տեխնոլոգիաների հասանելիություն՝ հեռախոսներ, համակարգիչներ, ինտերնետ:
Ուսումնասիրությունը պարզել է, որ աշխարհի աճող բնակչության համար կյանքի արժանապատիվ մակարդակ կարելի է ապահովել այսօր աշխարհում սպառվող էներգիայից 40 տոկոսով պակասի դեպքում: Սա նշանակում է, որ մինչև 2050 թվականը մաքուր էներգիան կարող է բավարարել մեր մոլորակի 10 միլիարդ բնակչությանը:
Համաձայն եզրակացության, անհրաժեշտ է նվազեցնել աշխարհի ամենահարուստ մարդկանց գերսպառումը գլոբալ և ազգային անհավասարությունը հարթելու համար: Ի տարբերություն «ինչքան շատ, այդքան լավ» գաղափարի՝ մեկ շնչի հաշվով ամենաբարձր սպառում ունեցող երկրներում անհրաժեշտ է կրճատել էներգիայի սպառումը գրեթե 95 տոկոսով:
Ուսումնասիրության հեղինակները շեշտում են, որ այս տեսլականի ստեղծման համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ կյանքի բոլոր բնագավառներում, սակայն դա չի ենթադրում «վերադարձ մութ դարեր»:
Նախկինի պես բոլորն էլ կունենան համապատասխան չափի տուն, մաքուր տաք և սառը ջրի հասանելիություն, լվացքի մեքենա, սառնարան, նոութբուք և սմարթֆոն:
Աղբյուրը՝ Euronews