Օդի աղտոտումը 2 տարով կրճատում է կյանքի միջին տևողությունն աշխարհում

26 Հունիս, 2023
Պատկերը՝ Shutterstock

Օդի աղտոտվածությունը, որն, առաջին հերթին, հանածո վառելիքի այրման հետևանք է, յուրաքանչյուր մարդու կյանքի ակնկալվող տևողությունը կրճատում է 2,2 տարով։ Այս մասին նշվել է Չիկագոյի համալսարանի Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի զեկույցում։

Օդի որակի ինդեքսը ցույց է տալիս, որ օդի աղտոտվածությունն ընդհանուր առմամբ խլում է կյանքի 17 մլրդ տարի, իսկ օդի աղտոտվածության կրճատումը կարող էր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացնել՝ 72-ից հասցնելով 74,2-ի։

Հաշվետվության համաձայն՝ ծխախոտի ծուխը կյանքի ակնկալվող տևողությունը կրճատում է 1,9 տարով, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը՝ ինն ամսով, ոչ անվտանգ ջուրն ու հակասանիտարիան՝ յոթ ամսով, իսկ հակամարտություններն ու ահաբեկչությունը՝ յոթ օրով։

Հաշվետվությունն ընդգծում է, որ օդի աղտոտվածությունն այդքան վտանգավոր է նրանով, որ դրանից անհնար է խուսափել, հատկապես այն մարդկանց համար, որոնք ապրում են խիստ աղտոտված միջավայրում։ «Կարելի է թողնել ծխելը կամ միջոցներ նախաձեռնել հիվանդությունների դեմ, բայց օդ պետք է շնչի յուրաքանչյուրը։ Այսպիսով, օդի աղտոտվածությունը վերաբերում է անհամեմատ շատ թվով մարդկանց, քան այդ պայմաններից յուրաքանչյուրը», - ասված է զեկույցում։

Պինդ մասնիկներով օդի աղտոտվածության 60 տոկոսն առաջ է գալիս հանածո վառելիքի, 18 տոկոսը՝ բնական աղբյուրների (ներառյալ փոշին, ծովի աղը և անտառային հրդեհները) այրման, 22 տոկոսը՝ մարդու գործունեության այլ տեսակների հետևանքով։

Պինդ մասնիկներով օդի աղտոտվածությունը որակվում է չափով։ Որքան այն փոքր է, այնքան խորն է թափանցում օրգանիզմի մեջ։ 10 միկրոմետրից փոքր պինդ մասնիկները կարող են մազերից անցնել քիթ, շնչուղիներով թոքեր։

Ավելի փոքր պինդ մասնիկները՝ 2,5 միկրոմետրից փոքր, կազմում են մարդու մազի տրամագծի 3 տոկոսը ու կարող են արյան հոսքում հայտնվել թոքերի ալվեոլների միջոցով։ Դա կարող է ազդել արյան շրջանառության վրա՝ ի վերջո հանգեցնելով կաթվածի, սրտի նոպայի և առողջական այլ խնդիրների։

Ներկայում աշխարհի բնակչության 97,3 տոկոսը՝ 7,4 մլրդ մարդ, ապրում է այնպիսի վայրերում, որտեղ օդի որակը չի գերազանցում ԱՀԿ-ի երաշխավորած սահմանը՝ մեկ քառակուսի մետրի համար 5 միկրոգրամ 2,5 միկրոմետր պինդ մասնիկների համար։

Աղբյուրը՝ Phys.org

Պատկերը՝ Shutterstock

Այլ լուրեր