
Չինական AgiBot (Zhiyuan Robotics) ընկերության մշակած մարդանման ռոբոտը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Սուչժոու և Շանհայ քաղաքների միջև առանց կանգ առնելու 106 կիլոմետր անցնելով։ Այս նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «մարդանման ռոբոտի ամենաերկար ճանապարհորդությունը ոտքով»։
AgiBot-ի A2 մոդելն ունի երկու GPS մոդուլներ, լիդար և ինֆրակարմիր սենսորներ։ Այս սենսորների շնորհիվ ռոբոտը հաղթահարել է դժվարին ճանապարհային պայմանները՝ պահպանելով կայուն տարածական ընկալում ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Անդրոիդը Սուչժոուից մեկնել է նոյեմբերի 10-ի գիշերը և նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան հասել Շանհայի մերձափնյա Վայտան։ Արագ փոխարինվող մարտկոցի շնորհիվ ռոբոտն ավարտել է ճանապարհորդությունն առանց կանգ առնելու՝ շարունակելով անընդհատ աշխատել։
AgiBot-ը հիմնադրվել է 2023թ․, գլխավոր գրասենյակը գտնվում է Շանհայում։ Մշակողը ռոբոտներ է ստեղծում առեւտրային ոլորտում օգտագործելու, մասնավորապես՝ հյուրանոցներում հյուրերին դիմավորելու, ապրանքներ տեղափոխելու եւ տարածքները մաքրելու համար։
Աղբյուրը՝ Guinnessworldrecords.com
Պատկերը՝ Hi-Tech Mail