Masdar-ը պատրաստվում է 145 ՄՎտ հզորությամբ լողացող ֆոտոէլեկտրական կայան տեղադրել Ինդոնեզիայում

31 Հունվար, 2020

With an extensive archipelago, Indonesia has huge floating solar potential. Image; Hanwha Q Cells

Աբու-Դաբիում հիմնադրված վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայտնի Masdar ընկերությունը Ինդոնեզիայում արևային էներգիայի օգտագործման առաջին նախագծի շրջանակներում նավարկում է դեպի Հարավարևելյան Ասիայի արևային էներգիայի շուկա: Լողացող նախագիծը Հարավարևելյան Ասիայում կդառնա խոշորագույնը իր տեսակի մեջ:

Նախատեսվող 145 ՄՎտ հզորությամբ լողացող ֆոտոէլեկտրական կայանը կկառուցվի 225 հա մակերեսի վրա Արևմտյան Յավայում գտնվող Սիրատա ջրամբարի տարածքում: 17 000 կղզիներով և 100 ջրամբարներով, ինչպես նաև 521 բնական լճերով հարուստ Ինդոնեզիան ծրագրում է կառուցել ևս 60 լողացող ֆոտոէլեկտրական կայաններ՝ նպատակ ունենալով իր էլեկտրաէներգիայի 23 տոկոսը ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրներից մինչև 2025 թվականը, իսկ 31 տոկոսը՝ մինչև 2030 թվականը:

Երկիրը հանդիսանում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի ամենախոշոր էներգիա սպառողը, և Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության գնահատմամբ վերջինս կարող է խնայել տարեկան 51,7 միլիարդ դոլար՝ օդի աղտոտման ծավալների և կլիմայի փոփոխության վրա ազդեցության նվազման շնորհիվ կրճատելով հանածո վառելիքի արտադրությունը:

Այլ լուրեր