Չին գիտնականներն օդում գրող լազերային գրիչ են ստեղծել

10 Հուլիս, 2023
Պատկերը՝ Handout

Չին գիտնականները լազերային գրիչ են ստեղծել, որն օդում «գրում է»: Սարքն աշխատում է օդից էլեկտրոններ վերցնելով, և դրանք լույսի վերածելով։ Արդյունքում ստեղծվում է ուրվագծային պատկեր, որը լողում է օդում: Դրա համար լազերային էներգիայի խտությունը պետք է հասնի 100 տերավատի՝ մեկ քառակուսի սանտիմետրի համար:

Ուհանի օպտիկական հովտում գտնվող Hongtuo Ultrafast լազերային լաբորատորիայի հետազոտողները ցուցադրել են նշաններ, որոնք կարելի է տեսնել ցանկացած անկյան տակ։ Դրանք բավականաչափ շոշափելի են, որպեսզի հնարավոր լինի «դիպչել» դրանց:

Օգտագործելով լազերը՝ հետազոտողները կարող են «գրել» օդում՝ առանց թղթի և թանաքի օգնության, նշել է լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Կաո Սյանդունը: 

Լազերն աշխատում է օդում բարձր ինտենսիվության իմպուլսները կենտրոնացնելով և ստեղծելով պլազմա կամ իոնացված գազ, որը լույսի տեսքով էներգիա է արձակում։ Հետազոտողներն օգտագործել են 3D սկաներ՝ պիքսելավորված կետերը տեղադրելու համար՝ օդում կերպարներ ձևավորելու նպատակով:

Իմպուլսների կարճ տևողության շնորհիվ լազերային գրչի հզորությունը կարող է հասնել միլիոն մեգավատտի։ Ընդամենը մի քանի տասնյակ վատ միջին էներգիայի սպառման դեպքում այն կարող է ապահով օգտագործվել առօրյա գործողություններում:

Աղբյուրը՝ South China Morning Post

Պատկերը՝ Handout


Այլ լուրեր